Մուտք գործել իմ անձնական էջ

Վարկեր Անհատ հաճախորդներին

 Վարկատեսակ

Ո՞վ կարող է դիմել

Սպառողական

21-75 տարեկան  ՀՀ քաղաքացիներ

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

Վարկի ժամկետը

7, 14 կամ 30 օր

Նվազագույն և առավելագույն գումարները

Առաջին վարկ՝   10,000 – 150,000 ՀՀ դրամ

Կրկնվող վարկ՝  10,000 - 250,000 ՀՀ դրամ։

Գումարի չափը որոշվում է անհատապես և վարկունակության գնահատման համակարգի միջոցով։

Վարկի տրամադրման եղանակ

Կանխիկ՝ համաձայն Կանխիկի տրամադրման վճարի կամ անկանխիկ

Վարկի տրամադրման ժամկետ

Վարկի հաստատման դեպքում՝

  • Հաճախորդի պահանջով՝ Անհապաղ (բանկային փոխանցման դեպքում` 2 աշխատանքային օրվա ընթացքում)` համաձայն Անհապաղ տրամադրման վճարի
  • 14 օրացուցային օր հետո՝ անվճար

Տարեկան անվանական տոկոսադրույքը

Առաջին վարկ՝ 0%

Կրկնվող վարկ՝ 24%

Տարեկան փաստացի տոկոսադրույքը

Առաջին վարկ՝ 0%

Կրկնվող վարկ՝ 60.83 - 65.18%

Վարկի մայր գումարի և տոկոսագումարի մարումը

Վարկի ժամկետի վերջին օրը

Վճարներ

 

Վարկի տրամադրման

Առաջին վարկ՝ 0%

Կրկնվող վարկ՝ 0.75 - 3%,  վճարվում է Վարկի ժամկետի վերջին օրը

Անկանխիկ տրամադրման

0%

14 օրացուցային օր հետո տրամադրման

0%

Լրացուցիչ վճարներ (հաճախորդի պահանջով)

 

Անհապաղ տրամադրման վճար

Առաջին վարկ - 0%

Կրկնվող Վարկ - Վարկի գումարի 5%-ի չափով

Կանխիկի տրամադրման վճար

Առաջին վարկ - 0%

Կրկնվող Վարկ - Վարկի գումարի 5%-ի չափով

 

Վարկի Վճարման օրվա Հետաձգման վճար

7օր  -  6%, 14 օր -  9% , 30 օր -  15%

(Հետաձգման վճարը հաշվարկվում է պարտքի մնացորդի նկատմամբ): Վարկի Վճարման օրվա հետաձգում չի իրականացվում 45 օր և ավել միանվագ ժամկետանց օրերի առկայության դեպքում։

Վարկային հայտի  ներկայացման և վարկի ձևակերպման վայր

  • 1․Varks.am-ի ցանկացած մասնաճյուղ

Կրկնվող Վարկի դեպքում նաև՝

  • օնլայն՝ www.varks.am կայքի (Պորտալ) միջոցով

3․ հեռախոսազանգի միջոցով՝ +37412700000

Որոշման կայացում և որոշման մասին տեղեկացում

 

Վարկի ժամկետից շուտ մարում

Մինչև 10 րոպե

 

 

Որևէ տույժ և տուգանք չկա

Վարկային պարտավորությունների չկատարման դեպքում

Տույժ ժամկետանց պարտավորության 1%-ի չափով յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Տեղեկացնում ենք, որ Վճարման ժամկետի խախտման դեպքում այդ մասին տեղեկատվությունը  կգրանցվի Վարկային  ռեգիստրում և ԱՔՌԱ Վարկային բյուրոյում, ինչը բացասական ազդեցություն կունենա Ձեր վարկային պատմության և վարկունակության վրա, կարող է սկսվել պարտքի գանձման գործընթաց կամ պարտքի գանձման իրավունքը կարող է փոխանցվել երրորդ անձանց:

Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

  1. Հաճախորդի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիրկամ նույնականացման քարտ (ID) և հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ)

Վարկ ստանալու համար անհրաժեշտ այլ պայմաններ՝

1․Հաճախորդի լուսանկարում, որն իրականացվում է վարկ ստանալու պահին

2․Հաճախորդին պատկանող բջջային հեռախոսահամարի տրամադրում և ստուգում

3․Հաճախորդի կողմից 2-րդ կոնտակտային հեռախոսահամարի տրամադրում

Վարկի տրամադրման դրական որոշման հիմնական գործոններ՝

  1. Անհրաժեշտ փաստաթղթերի և այլ պայմանների ամբողջական առկայություն
  2. Դրական վարկային պատմություն
  3.  Բավարար վարկունակություն

Վարկի տրամադրման բացասական որոշման հիմնական գործոններ՝

  1. Բացասական վարկային պատմություն կամ վարկային պատմության բացակայություն
  2. Հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում
  3. Հաճախորդի անբավարար վարկունակության մակարդակ
  4. Հաճախորդի անգործունակ լինելու, կամ ալկոհոլի, թմրանյութի և/կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ լինելու կասկած

Ուշադրություն

Վարկի Տոկոսագումարները հաշվարկվում են Տարեկան անվանական տոկոսադրույքի հիման վրա: Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս վարկի իրական արժեքը Հաճախորդի համար՝ մարման գրաֆիկին համապատասխան վճարումները կատարելու պարագայում, ներառյալ՝ բոլոր այն հավելյալ ծախսերը և միջնորդավճարները, որոնք սպառողը պարտավոր է վճարել Վարկի ստացման, ինչպես նաև դրա գործողության ողջ ընթացքում:

Տարեկան անվանական Տոկոսագումարի հաշվարկի ներկայացուցչական օրինակ`

R= P * r/ 360 *n

որտեղ`

R - Վարկի Տոկոսագումար

P - Վարկի մայր գումար

r - Վարկի Տարեկան անվանական տոկոսադրույք

n - Վարկի ժամկետ՝ արտահայտված օրերով

Վճարման չափի հաշվարկը կատարվում է մեկ միավորային ճշգրտությամբ և կլորացվում է մաթեմատիկական կանոններով: Տոկոսագումարի հաշվարկի բանաձևում տարին ներառում է 360 օր։ 

Օրինակ. Հաճախորդին տրամադրվել է Վարկ 100,000 ՀՀ դրամի չափով, 30 օր ժամկետով, 24% Տարեկան անվանական տոկոսադրույքով: Այս դեպքում Վարկի վերադարձի օրվա դրությամբ կուտակված Տոկոսագումարը կազմում է 2,000 ՀՀ դրամ (բացառությամբ առաջին Վարկի, որը տրամադրվում է 0%  Տարեկան անվանական տոկոսադրույքով և Տոկոսագումարը կազմում է 0 ՀՀ դրամ)։

Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս Վարկի իրական արժեքը Հաճախորդի համար, մարման գրաֆիկին համապատասխան վճարումները կատարելու դեպքում, ներառյալ՝ բոլոր այն հավելյալ ծախսերը և միջնորդավճարները, որոնք սպառողը պարտավոր է վճարել Վարկի ստացման, ինչպես նաև դրա գործողության ողջ ընթացքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ բանաձ

Caption

որտեղ՝

i - Տարեկան փաստացի տոկոսադրույքը (APR)  

A - Վարկի գումարը (Վարկատուի կողմից Հաճախորդին տրամադրված Վարկի սկզբնական գումարը)

n - Վարկի մարմանն ուղղված վճարի թիվը

N - Վարկի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը

CFn - Վարկի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը

Dn - Վարկի տրամադրման օրից մինչև Վարկի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրը ընկած ժամանակահատվածն՝ արտահայտված օրերի թվով

i - Տարեկան փաստացի տոկոսադրույքը, կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները հայտնի են վարկային պայմանագրից կամ այլ կերպ

Վարկի Տոկոսագումարը հաշվարկվում է նվազող մնացորդի նկատմամբ:

Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը Հաճախորդին տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված` «Բանկի և ավանդատուի կրեդիտավորողի և Հաճախորդի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

Ընդհանուր պայմաններ և դրույթներ

Ընդհանուր պայմաններ (նոր խմբագրություն)

Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը հաճախորդին տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

Վարկային գծի էական պայմանների ընդհանրական թերթիկ

«Ֆինանսական օգնական» համակարգ www.abcfinance.am

 

Էջը թարմացված է 31.10.2017թ․