Մուտք գործել իմ անձնական էջ

Դրույթներ և պայմաններ

ՊՈՐՏԱԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1. Սահմանումներ
1.1. Պորտալի օգտագործման Պայմաններում հետևյալ բառերն ու արտահայտությունները մեծատառերով գրված լինելու դեպքում ունեն հետևյալ նշանակությունը, եթե այլ բան չի բխում կոնտեքստից.

Վարկատու՝ ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ ՈՒՎԿ ՓԲԸ
Վարկառու՝ Առնվազն 21 տարեկան ֆիզիկական անձ, ով պայմանագիր է կնքել Վարկատուի հետ
Պայմանագիր՝ Վարկային պայմանագիր, որը կնքված է Կողմերի միջև, կազմված Բաժին I-ից և Բաժին II-ից, ինչպես նաև վերջինիս բոլոր փոփոխությունները և հավելվածները
Պորտալի օգտագործման պայմաններ և դրույթներ՝ Վարկատուի Պորտալի օգտագործման սույն Պայմանները, որոնք սահմանում են Կողմերի միջև հաղորդակցության և տեղեկատվության փոխանակման ընթացակարգը Պորտալում: Կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Պայմանագրով:
Պորտալ՝ Վարկատուի կայքը (այժմ www.varks.am անվամբ), որտեղ Պրոֆիլի միջոցով Վարկատուն անհատականացնում է Վարկառուին և Կողմերը հաղորդակցվում են և իրականացնում տեղեկատվության փոխանակում Պայմանագրի շրջանակներում
Պրոֆիլ՝ Վարկառուի անձնական էջը Պորտալում, որը հասանելի է Վարկառուի Էլ. հասցեն և Գաղտնաբառը մուտք անելուց հետո
Կողմեր՝ Վարկառու և/կամ Վարկատու Հեռախոսահամար՝ Պայմանագրում, Պրոֆիլում և/կամ Մասնաճյուղում նշված ցանկացած հեռախոսահամար, որի միակ օգտատերը Վարկառուն է 

Էլ․հասցե՝ Պայմանագրում, Պրոֆիլում և/կամ Մասնաճյուղում նշված ցանկացած Էլ․հասցե, որի օգտատերը Վարկառուն է 

Մասնաճյուղ՝ Վարկատուի ցանկացած մասնաճյուղ (գործող ցուցակը հասանելի է Պորտալում)

1.2. Մեծատառերով գրված հետևյալ բառերը և արտահայտությունները ունեն Պայմանագրում ներառված նույն բառերի համարժեք նշանակությունը, եթե այլ բան նախատեսված չէ սույն Պայմանների 1.1. կետով:
2. Պրոֆիլի ստեղծում և ակտիվացում
2.1. Վարկառուն կարող է ստեղծել իր սեփական Պրոֆիլը հետևյալ կերպ Պորտալ մուտք գործելով.
2.1.1. Մուտքագրել Վարկառուի տվյալները, ինչպես նշվում է Պորտալում,
2.1.2. Իր Պրոֆիլ մուտքի համար ստեղծել Պրոֆիլի գաղտնաբառ,
2.1.3. Ծանոթանալ սույն Պայմաններին և հաստատել, որ դրանք հասկանալի և ընդունելի են,
2.1.4. Հաստատել, որ Պրոֆիլի ակտիվացման և սույն Պայմանների հաստատման ժամանակ Վարկառուն գործունակ է և չի գտնվում ալկոհոլի, թմրանյութերի, հոգեմետ, թունավոր կամ այլ նյութերի ազդեցության տակ:
2.2. Եթե Վարկառուն ցանկանում է նախաձեռնել Վարկատուի հետ հաղորդակցություն և տեղեկատվության փոխանակում Պորտալում Պրոֆիլի միջոցով,

2.1 կետով անդրադարձած Վարկառուի դեպքում, Վարկառուն պետք է մուտք գործի Պրոֆիլ և գործի Պայմանների սույն Բաժնում սահմանված ընթացակարգին համապատասխան:

2.2 Այն դեպքում, երբ վարկառուն առաջին անգամ հայտ է ներկայացնում մասնաճյուղում,  հաճախորդի համար ավտոմատ կերպով գրանցվում է Պրոֆիլ, որը ակտիվանում է միայն հաճախորդի կողմից գաղտնաբառի վերականգնումից հետո, որը կատարվում է Վարկառույի Էլ․հասցեյի կամ Հեռախոսահամարի միջոցով։
3. Վարկառուի նույնականացում և հաղորդակցության և տեղեկատվության փոխանակման նախադրյալներ
3.1. Վարկատուն նույնականացնում է Վարկառուին՝ Պրոֆիլ մուտք գործելու և օգտագործելու նպատակով, Վարկառուի Էլ. հասցեին և գաղտնաբառին համապատասխան, որը Վարկառուն լրացնում է Պորտալում մասնավորեցված վայրում: 
3.2. Վարկառուն իրավունք ունի փոխելու իր Էլ. հասցեն և գաղտնաբառը վերջինիս նույնականացման համար Պորտալում սահմանված ընթացակարգերին համապատասխան կամ Մասնաճյուղում ներկա լինելու դեպքում:
3.3. Վարկառուի պատշաճ և ամբողջական նույնականացման համար Վարկատուն իրավունք ունի իր հայեցողությամբ Վարկառուից պահանջել վերջինիս անձը հաստատող լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկատվություն, պահանջել Վարկառուից իրականացնել վերջինիս անձը հաստատող լրացուցիչ գործողություններ, ներառյալ պահանջել Վարկառուից ներկա գտնվել Մասնաճյուղում:
3.4. Վարկառուի գործողությունները, որոնք իրականացվում են Պորտալի Պրոֆիլում Էլ. հասցե մտնելու և գաղտնաբառը հավաքելու միջոցով, համարվում են Վարկառուի ստորագրությունը կամ ընդունումը: Բոլոր պահանջները, հաստատումները, ծանուցումները, Պայմանագրի փոփոխությունները, ինչպես նաև ցանկացած այլ փաստաթուղթ` Վարկառուի կողմից հաստատված կամ ընդունված Պորտալում Պրոֆիլի միջոցով Էլ. հասցե մտնելու և գաղտնաբառը համապատասխան ձևով հավաքելու միջոցով, Կողմերի համար ունի պարտադիր ուժ և համարժեք է գրավոր փաստաթղթերին: 
3.5. Պրոֆիլի գաղտնաբառը պարունակում է գաղտնի տեղեկություն, որը Կողմերը պարտավորվում են պահպանել և կանխել երրորդ անձանց կողմից այն իմանալու հնարավորությունից: Վարկառուն պարտավորվում է պահպանել իր Պրոֆիլի գաղտնաբառը, ինչպես նաև փոխել այն ժամանակ առ ժամանակ, բայց ոչ պակաս քան Վարկատուի կողմից սահմանված ժամկետում:
3.6. Եթե Պրոֆիլի գաղտնաբառը հայտնի է դարձել կամ կարող է հայտնի դառնալ երրորդ անձանց, Վարկառուն պարտավոր է անմիջապես տեղեկացնել Վարկատուին գրավոր կամ հեռախոսի միջոցով, և Վարկատուն հնարավորինս ամենակարճ ժամկետում պարտավոր է արգելափակել մուտքը Պրոֆիլ, մինչև Վարկառուի հաստատման հիման վրա կտրամադրվի Պրոֆիլի նոր գաղտնաբառ և Վարկառուն կդիմի Վարկատուին Պրոֆիլը արգելափակումից հանելու համար: 
3.7. Վարկատուն ունի միակողմանի իրավունք, բայց ոչ պարտականություն, արգելափակելու Պրոֆիլը չթույլատրված անձի կողմից Պրոֆիլ մուտք գործելու կասկածների դեպքում, ներառյալ, երբ կասկածներ կան, որ Պրոֆիլի գաղտնաբառը հայտնի է դարձել կամ կարող է հայտնի դառնալ երրորդ անձանց, կամ ոչ օրինական գործողությունների կատարամն կասկածների դեպքում, ինչպես նաև այլ դեպքերում Վարկատուի միակողմանի հայեցողությամբ, որպեսզի երաշխավորվի Վարկատուի և Վարկառուի միջև հաղորդակցության և տեղեկատվության փոխանակման անվտանգությունը, ամբողջականությունը, գաղտնիությունը կամ Վարկատուին կամ նրա սպառողներին հնարավոր վնասներից խուսափելու համար:
3.8. Կողմերի միջև արդյունավետ հաղորդակցության և տեղեկատվության փոխանակման համար Վարկատուն իր հայեցողությամբ իրավունք ունի Վարկառուից պահանջելու լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկատվություն հաստատելու Կողմերի միջև հաղորդակցությունը և տեղեկատվության փոխանակումը, Վարկառուից պահանջել հավելյալ միջոցներ ձեռնարկել Կողմերի միջև հաղորդակցության և տեղեկատվության փոխանակման հաստատման համար, ներառյալ պահանջել անձամբ ներկա լինել Մասնաճյուղում:
3.9. Վարկատուն իրավունք ունի միակողմանի դադարեցնել Կողմերի միջև հաղորդակցությունը և տեղեկատվության փոխանակումը, հետևյալ դեպքերում.
3.9.1. Վարկառուն չի համապատասխանում սույն Պայմաններին;
3.9.2. Կողմերի միջև հաղորդակցությունը և տեղեկատվության փոխանակումը աղավաղվել է կամ սխալ է ներկայացվել էլեկտրոնային հաղորդակցության միջամտության կամ էլեկտրոնային հաղորդակցության թերի գործառնության պատճառով;
3.9.3. Կողմերի միջև հաղորդակցությունը և տեղեկատվության փոխանակումը աղավաղվել է Ինտերնետ բրաուզերի կամ ստեղնաշարի լեզվի պատճառով, որը օգտագործվում է Վարկառուի կողմից Պորտալ մտնելու համար;
3.9.4. Վարկատուն հակված է այն տեսակետին, որ Վարկառուի արդյունավետ կամ պատշաճ նույանականացում տեղի չի ունեցել և Վարկառուն չի իրականացրել Վարկատուի կողմից պահանջված գործողությունները սույն Պայմանների 3.3. կետով սահմանված դեպքում
3.9.5. 3.8. կետով սահմանված դեպքերում;
3.9.6. Վարկատուն հակված է այն տեսակետին, որ արդյունավետ կամ պատշաճ հաղորդակցություն և տեղեկատվության փոխանակում տեղի չի ունեցել Կողմերի միջև, և Վարկառուն չի իրականացրել Վարկատուի կողմից պահանջված գործողությունները սույն Պայմանների 3.3. կետով սահմանված դեպքում:
3.9.7. Վարկատուի և Վարկառուի միջև կնքված Պայմանագրի գործողությունը դադարել է, այդ թվում՝ վաղաժակետ լուծվել է:
4. Կողմերի միջև հաղորդակցություն և տեղեկատվության փոխանակում
4.1. Վարկառուի կողմից Պրոֆիլի ստեղծումից և Վարկառուի հետագա նույնականացումից հետո, վերջինս պետք է իրավունք ունենա նախաձեռնել Վարկատուի հետ փոխադարձ հաղորդակցություն և տեղեկությունների փոխանակում Պորտալում Պրոֆիլի միջոցով:
4.2. Պորտալի Պրոֆիլի միջոցով Վարկառուն կարող է պահանջել Պայմանագրի փոփոխություններ և հաստատել Պայմանագրի փոփոխությունները, ինչպես նաև ներկայացնել վարկ ստանալու համար Հայտ Պրոֆիլի հետևյալ գործողությունների հաջորդական կատարման միջոցով.
4.2.1.իր հայեցողոթյամբ Պորտալում սահմանված ընթացակարգին համապատասխան նախաձեռնել Պայմանագիրը փոփոխությունը՝ Պորտալում սահմանված տեղեկության տրամադրման միջոցով;
4.2.2.ծանոթանալ Պորտալում տրամադրված Պայմանագրի փոփոխությունների առաջարկին, որը պարունակում է տեղեկություններ Պայմանագրի նախատեսված փոփոխությունների մասին Վարկառուի պահանջին համապատասխան;
4.2.3.հաստատել Պորտալում տրամադրված Պայմանագրի փոփոխությունների առաջարկում պարունակվող տեղեկությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը, հաստատել, որ դրանք հասկանալի են Վարկառուի համար և համապատասխանում են վերջինիս կամքին:
4.2.4. հաստատել, որ Պայմանագրի փոփոխման ընթացքում Վարկառուն գործունակ է և չի գտնվում ալկոհոլի, թմրանյութերի, հոգեմետ, թունավոր կամ այլ նյութերի ազդեցության տակ
4.2.5. հաստատել առաջարկված փոփոխությունները Պայմանագրում, եթե Վարկառուն համաձայնվում է դրանց հետ և ցանկանում է փոփոխել Պայմանագիրը:
4.3. Պայմանագրի փոփոխությունները համարվում եմ կնքված և ուժի մեջ են մտնում սույն Պայմանների 4.2. կետով սահմանված գործողությունների կատարումից հետո: Վարկատուն Պայմանագրի փոփոխությունների կատարման փաստի վերաբերյալ պատրաստում է դրանց հաստատում, որը հասանելի է Վարկառուին Պորտալում վերջինիս Պրոֆիլի միջոցով:
4.4. Վարկառուն կարող է նորացնել իր մասին տեղեկությունները Պորտալում Պրոֆիլի միջոցով Պորտալում հետևյալ գործողությունների հաջորդական կատարման միջոցով.
4.4.1.Պորտալում սահմանված ընթացակարգին համապատասխան իր հայեցողությամբ պահանջել Վարկառուի վերաբերյալ նորացվող տեղեկատվություն;
4.4.2. ծանոթանալ Պորտալում սահմանված Վարկառուի մասին տեղեկությունների նորացման առաջարկին, որը պարունակում է Վարկառուի վերաբերյալ տեղեկատվություն՝ Վարկառուի կողմից ներկայացված տեղեկատվությանը համապատասխան;
4.4.3. հաստատել Պորտալում տրամադրված Պայմանագրի փոփոխությունների առաջարկում պարունակվող տեղեկությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը, հաստատել, որ դրանք հասկանալի են Վարկառուի համար և համապատասխանում են վերջինիս կամքին;
4.4.4. հաստատել, որ Վարկառուի մասին տեղեկությունների թարմացման ընթացքում Վարկառուն գործունակ է և չի գտնվում ալկոհոլի, թմրանյութերի, հոգեմետ, թունավոր կամ այլ նյութերի ազդեցության տակ;
4.4.5. հաստատել Վարկառուի մասին տեղեկությունների թարմացումը, եթե վերջինս ցանկանում է այն թարմացնել;
4.5. Վարկառուի մասին տեղեկատվության արդյունավետ և պատշաճ իրականացման համար Վարկատուն իրավունք ունի իր հայեցողությամբ ցանակցած ժամանակ Վարկառուից պահանջել վերջինիս մասին տեղեկությունների փոփոխությունը հաստատող լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեություններ, պահանջել Վարկառուից կատարել վերոնշյալ փոփոխությունները հաստատող լրացուցիչ գործողություններ, ներառյալ պահանջել Վարկառուի ներկայությունը Մասնաճյուղում:
4.6. Պորտալում Պրոֆիլի միջոցով Վարկառուն կարող է թարմացնել իր վճարունակության վերաբերյալ տեղեկատվությունը և Պորտալ ներբեռնել Վարկառուի և վերջինիս վճարունակության վերաբերյալ Վարկատուի կողմից նշված փաստաթղթեր: Վարկատուն պետք է տրամադրի Վարկառուի վերաբերյալ ճիշտ և ամբողջական տեղեկատվություն:
4.7. Վարկառուի վճարունակության արդյունավետ և պատշաճ գնահատման համար Վարկատուն իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած ժամանակ Վարկառուից պահանջել վերջինիս մասին տեղեկությունների փոփոխությունը հաստատող լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ, պահանջել Վարկառուից կատարել վերջինիս վճարունակությունը հաստատող լրացուցիչ գործողություններ, ներառյալ պահանջել Վարկառուի ներկայությունը Մասնաճյուղում:
4.8. Պորտալի Պրոֆիլի միջոցով Վարկառուն իրավունք ունի ցանկացած ժամանակ կատարել Պորտալում սահմանված այլ գործողություններ, ներառյալ, սակայն չսահմանափակվելով, ստանալ տեղեկություններ Պայմանագրի, պայմանագրային վճարումների, Պայմանգրի փոփոխությունների, հաստատումների վերաբերյալ և ծանոթանալ Պայամանագրի շրջանակներում Կողմերի միջև ընդհանուր փոխադարձ հաղորդակցությանը և տեղեկությունների փոխանակմանը:
5. Վարկառուի իրավունքները և պարտականությունները
5.1. Վարկառուն պարտավորվում է.
5.1.1. Չօգտագործել Պորտալը անօրինական գործողությունների իրականացման նպատակով, ներառյալ խարդախության կամ փողերի լվացման համար;
5.1.2. Պորտալից օգտվելիս տրամադրել բացառապես ճիշտ տեղեկատվություն;
5.1.3. Օգտագործել Պորտալը բացառապես այն պարագայում, երբ Վարկառուն գործունակ է և չի գտնվում ալկոհոլի, թմրանյութերի, հոգեմետ նյութերի կամ այլ թունավոր նյութերի ազդեցության տակ;
5.1.4. Օգտագործել բացառապես ապահով միջոցներ և սարքավորումներ էլեկտրոնային հաղորդակցության և տվյալների փոխանցման համար;
5.1.5. Վարկատուի հետ հաղորդակցության ժամանակ գործել պատշաճ կարգով, հասարակության կողմից ընդունված բարոյականության նորմերին համապատասխան:
5.2. Հաստատելով սույն Պայամանները՝ Վարկառուն հաստատում է, որ վերջինս կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել Պայմանագրի փոփոխությունների վերաբերյալ՝ տեղյակ լինելով, որ Պրոֆիլի միջոցով հաստատված Պայմանագրի փոփոխությունները պարտադիր են, և Պայմանագրի փոփոխություններից բխող պարտականությունների կատարման պարտավորության մասին
5.3. Վարկառուն գիտակցում է, որ երրորդ անձինք, որոնք իմացել են Պրոֆիլի գաղնաբառը, կարող են մուտք գործել Պրոֆիլ և իրականացնել գործողություններ Վարկառուի անունից: Եթե Պորտալի Պրոֆիլից իրականացվում են որոշակի գործողություններ (ներառյալ լրացուցիչ Վարկային պահանջ) օգտագործելով Վարկառուի իսկական Էլ. հասցեն և գաղտնաբառը, ապա համարվում է, որ համապատասան Պրոֆիլում գործողությունները իրականացվել են անձամբ Վարկառուի կողմից ստանձնելով համապատասխան պարտավորությունների Վարկատուի նկատմամբ:
5.4. Վարկառուն վճարում է Միջնորդավճար Վարկատուի կողմից Պորտալում մատուցված կամ Պորտալի Պրոֆիլի միջոցով պահանջված ծառայությունների համար հաստատված սակագների համապատասխան, որը վավեր է Վարկատուի ծառայությունների մատուցման ժամանակ, եթե Միջնորդավճարը կիրառելի է:
6. Պատասխանատվություն
6.1. Վարկառուն պատասխանատու է ցանկացած վնասի համար, որը պատճառվել է Պորտալի Պրոֆիլի օգտագործման միջոցով, ներառյալ չթույլատրված գործողությունների պատճառով, եթե Վարկառուն գործել է անօրինական կամ դիտավորությամբ կամ կոպիտ անփութության պատճառով չի պահպանել սույն Պայմանների 3.5 և 3.7 կետերով սահմանված պահանջները:
6.2. Վարկառուն պատասխանատու է Պրոֆիլում պատճառված ցանկացած վնասի, ստանձնած պարտականությունների կամ այլ գործողությունների համար, մինչ այն պահը երբ Վարկատուն տեղեկացվել է Պայմանների 3.7. կետով սահմանված դեպքերի վերաբերյալ և երբ Վարկատուն ունեցել է բավական ժամանակ Պրոֆիլը արգելափակելու համար:
6.3. Եթե Պորտալում Վարկատուի անօրինական գործողությունների հետևանքով վնաս է պատճառվել Վարկառուին, Վարկատուն հատուցում է Վարկառուի կրած ուղղակի վնասները:
6.4.Վարկատուն ազատվում է Վարկառուի առջև պատասխանատվությունից ցանկացած վնասի համար, որը Վարկառուն կրել է Պորտալի օգտագործման արդյունքում, ներառյալ:
6.4.1. երբ Վարկառուն չի պահպանել պայմանագրային դրույթները կամ սույն Պայմանները,
6.4.2. երրորդ անձանց կողմից իրականացրած անօրինական գործողությունների հետևանքով, մինչև Պրոֆիլի արգելափակումը սույն Պայմանների 3.7. կետով սահմանված ընթացակարգին համապատասխան,
6.4.3. Վարկատուից անկախ խոչընդոտների կամ խախտումների հետևանքով հաղորդակցության խափանումերի պատճառով,
6.4.4.եթե Պայմանագրին կամ Պայմաններին համապատասխան Պրոֆիլը արգելափակվել է,
6.4.5. Պորտալի գործունեությունը խախտվել, կասեցվել կամ դադարեցվել է որևէ պատճառով;
6.5. Եթե Վարկառուն ժխտում է, որ վերջինս տվել է իր համաձայնությունը Վարկատուի հետ հաղորդակցության կամ տեղեկատվության փոխանցման համար, ապա Էլ. հասցեի և գաղտնաբառի օգտագործումը համարվում է բավարար ապացույց առ այն, որ Վարկառուն տվել է իր համաձայնությունը հաղորդակցության կամ տեղեկատվության փոխանակման համար, կամ գործել է խարդախորեն կամ դիտավորյալ կամ անփութորեն խախտել է ցանկացած պարտավորություններ՝ սահմանված սույն Պայմանների 3.5 կամ 3.6 կետով:
6.6. Վարկատուն պատասխանատու չէ տեղեկատվության կամ Վարկառուի տվյալների երրորդ անձանց բացահայտման համար, եթե Վարկատուն չի նախաձեռնել փոխանցման իրականացումը, հասցեատիրոջ ընտրությունը, գործառույթի ավտոմատ կերպով իրականացումը առանց տվյալների ընտրության և չի փոփոխել փոխանցման մեջ պարունակվող տեղեկատվությունը: 
6.7. Կողմերը պատասխանատվություն չեն կրում իրենց պարտավորությունների՝ անկախ կողմերի կամքից ֆորս մաժորային հանգամանքների պատճառով չկատարման համար: Կողմերը դիտարկում են ֆորս-մաժորը այնպիսի հանգամանքները, որոնք հնարավոր չէ կանխատեսել և կանխարգելել, ներառյալ էլեկտրաէներգիայի բացակայությունը, ՀՀ մարմինների կողմից ընդունված օրենսդրությունը, գործադուլները, պատերազմները, բնական աղետները և այլ պատճառներ, որոնք Կողմերը չեն կարող կանխել կամ կանխատեսել: Կողմը կարող է անդրադառնալ ֆորս-մաժորային իրավիճակներին բացառպես այն դեպքում, երբ իրականացրել է բոլոր հնարավոր միջոցները իր պարտավորությունների կատարման համար սույն Պայմաններում սահմանված կարգով: Ֆորս-մաժորային իրավիճակի դադարումից հետո Կողմը անմիջապես շարունակում է իր պարտավորությունների իրականացումը:
6.8 Հաղորդակցության և տեղեկատվության փոխանակման ընթացքում, եթե Կողմերը օգտագործում են հաղորդակցության միջոցներ, Վարկատուն պատասխանատու չէ ցանկացած վնասի համար, որը հասցվել է էլ. Հասցեի, հաղորդակցության էլեկտրոնյաին կամ այլ միջոցների, ինչպես նաև Պորտալի գործառնություննը ապահովող տեխնիկական սարքավորումների օգտագործման խափանումների պատճառով, ներառյալ բայց չսահմանափակվելով, հաղորդակցման միջոցների խափանումը, Պորտալի անսարքությունը, վարկային հաստատությունների էլեկտրոնային տվյալների փոխանակման և վճարային համակարգերի անսարքությունը (ներառյալ առցանց բանկային գործունեությունը):
7. Պրոֆիլի արգելափակում, փակում և արգելափակումից հանում
7.1. Վարկատուն իրավունք ունի արգելափակել կամ ջնջել Պրոֆիլը առանց ծանուցման, եթե:
7.1.1.Վարկառուն խախտել է Պայմանագիրը կամ սույն Պայմաններ կամ այլ անօրինական կերպով օգտագործում է Պորտալը;
7.1.2. Վարկառուն Վարկատուին ներկայացրել է սխալ կամ ապակողմնորոշիչ տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր;
7.1.3. Վարկառուն համաձայն չէ Վարկատուի կողմից կատարված սույն Պայմանների փոփոխության հետ;
7.1.4. Պայմանագիրը դադարեցվել, չեղարկվել, ուժը կորցրած, անվավեր կամ առոչինչ է ճանաչվել:
7.2. Եթե Վարկատուն արգելափակել է Վարկառուի Պրոֆիլը, ապա Վարկառուի ծանուցումը Մասնաճյուղում կամ հեռախոսի միջոցով Հեռախոսահամարից ստանալուց հետո, Վարկատուն իրավունք ունի միակողմանիորեն Պրոֆիլը հանել արգելափակումից, Պրոֆիլի նոր գաղտնաբառ սահմանելով, որը Վարկատուի հայեցողությամբ ուղարկվում է Վարկառուի էլ. հասցեին կամ Հեռախոսահամարին:
7.3. Վարկառուն ակտիվացնում է արգելափակված Պրոֆիլը վերջինիս համապատասխան մասում մուտք անելով իր էլ. հասցեն և իր հայեցողությամբ Պրոֆիլում սահմանված կարգով նոր Պրոֆիլի գաղտնաբառով փոխում է այն:
8. Այլ Պայմաններ
8.1. Սույն Պայմանները կազմում են Պայմանագրի անբաժանելի մասը:
8.2.Պրոֆիլի ակտիվացումը պարտադիր նախապայման չէ Վարկի գումարի ստացման համար համաձայն Պայմանագրի և դրանով սահմանված դրույթների և պայմանների:
8.3. Վարկատուն իրավունք ունի միակողմանի փոփոխել սույն Պայմանները: Պայմանների նոր տարբերակը պետք է հրապարակվի Վարկատուի կողմից Պորտալում, և Վարկառուն այն հաստատում է Պորտալի Պրոֆիլի միջոցով, եթե վերջինս ցանկանում է շարունակել Պրոֆիլի միջոցով դրա օգտագործումը:
8.4. Կողմերը պարտավորվում են Պայմանների և Պորտալի օգտագործման հետ կապված որևէ տեղեկություն չհրապարակել երրորդ անձանց, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Պայմանագրով սահմանված դեպքերի:
8.5. Սույն Պայմանները գործում են անորոշ ժամկետով, մինչև Կողմերի` Պայմանագրով սահմանված պարտականությունների պատշաճ կատարումը: