Մուտք գործել իմ անձնական էջ

Սպառողի իրավունքները

Հարգելի Հաճախորդ, Դուք իրավունք ունեք ստանալու "Վարկս Էյ Էմ" ՈՒՎԿ ՓԲԸ-ի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝

  1. Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների /առնվազն վերջին տարեկան/ և դրանց վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճեները,
  2. Կազմակերպության պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները:
  3. թարմացված գրքույկ` վարկային կազմակերպության կողմից վարկերի տրամադրման և հաճախորդների համար իրականացվող ֆինանսական գործառնությունների վերաբերյալ, այդ թվում` տոկոսադրույքներ, ծառայության վճարներ, ժամկետայնություն և այլ էական պայմաններ:

Նշված փաստաթղթերը տրամադրվում են գրավոր դիմումը ներկայացնելուց հետո` հնգօրյա ժամկետում ԱՆՎՃԱՐ:

Տեղեկատվությունը տրամադրվում է դիմումի մեջ նշված եղանակով, իսկ այդ նշումի բացակայության դեպքում` այն եղանակով, որով ստացվել է դիմումը:

Տրամադրվող տեղեկատվությունը թղթային եղանակով տրամադրելու դեպքում գանձվում է վճար` թղթային մեկ տպագիր էջի համար` 3 դրամ: Փոստային առաքման դեպքում գանձվում են նաև փոստային առաքման ծախսերը: Էլեկտրոնային եղանակով տրամադրումն իրականացվում է անվճար:

Բողոք-պահանջների վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ` զանգահարելով +(374 12) 700 000 հեռախոսահամարով:

ֆիզիկական անձինք ընկերության և հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները կարող են ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին:

Ի՞նչ անել, եթե բողոք ունեք

Բողոքի ներկայացման հայտի ձև

Հաճախորդների բողոքների քննության ընթացակարգ