Մուտք գործել իմ անձնական էջ

Ընկերության մասին

Առաքելություն և տեսլական

Վարկային կազմակերպության առաքելությունն է մատուցել հաճախորդներին որակյալ և հասանելի ֆինանսական ծառայություններ, ապահովելով գումար ստանալու հնարավորություն նույնիսկ այն դեպքերում, երբ այլ աղբյուրներից գումարի ստացման հնարավորությունները սահմանափակ են:

Տեսլական

Վարկային կազմակեպության դերը շուկայում հիմնականում լինելու է սպառողական վարկավորման իրականացումը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, ինչի հաշվին և Կազմակեպության մասնաբաժինը շուկայում տարեցտարի կավելանա: Կազմակերպությունը նախատեսում է գրավել սպառողական վարկավորման շուկայի 1-2%-ը:

Ընդհանուր տեղեկություններ կազմակերպության մասին

"ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ" ՓԲԸ-ն գրանցվել է 2016 թվ. նոյեմբերի 8-ին (ՀՀ ԿԲ Վարկային կազմակերպության լիցենզիա թիվ 41): Ընկերության միակ հիմնադիրն ու բաժնետերն է հանդիսանում «Ֆինկո Ինվեստ» ՍՊԸ-ն:

Ներքին իրավական ակտեր

Վարկերի տրամադրման և սպասարկման կարգ

Բողոքների քննության ընթացակարգ

Գործարար վարվելակերպի և էթիկայի կանոններ

 

Վարչակազմակերպական կառուցվածք

 Պաշտոնական փաստաթղթեր

1․ <<ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ>> ՈՒՎԿ ՓԲԸ կանոնադրությունը

Կանոնադրություն 02.05.2018

Կանոնադրություն 26.07.2017

Կանոնադրություն 15.03.2017

Կանոնադրություն 20.12.2016

Կանոնադրություն 08.11.2016

2․ Գրանցման վկայական

3․ Գործունեության լիցենզիա

Նշանակալից մասնակիցներ

Բաժնետեր

Գործունեության տեսակը

Բաժնետոմսերի չափը

ԻՍի Ինվեստմենտս ՍՊԸ

Ֆինանսական կազմակերպություն

100%

Ղեկավարները

Խորհրդի նախագահ

Մարիս Ստրոդս

Մարիս Յազեփս Ստրոդսը (ծնվ. 19.07.1981թ.) զբաղեցնում է «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ՓԲԸ խորհրդի նախագահի պաշտոնը սկսած 2016 թվականից: Միևնույն ժամանակ 2014թ․-ից առ այսօր նա հանդիսանում է «Ջի-Սի-Էս Նոմո, լվ» (Լատվիա, Ռիգա) ընկերության համահիմնադիր, Խորհրդի անդամ և 2012-ից Ֆրեշ Մեդիա ՍՊԸ-ի (Լատվիա, Ռիգա) խորհրդի անդամ։ Մինչ այդ 2012-2013թթ հանդիսացել է «Չերի մեդիա ՍՊԸ» կազմակերպության (Լատվիա, Ռիգա) խորհրդի անդամ։ 2010-2012թթ եղել է ՍԻԱՍիթիլայֆ ՍՊԸ կազմակերպության (Լատվիա, Ռիգա) hամահիմնադիր, խորհրդի անդամ։ 2006-2010թթ հանդիսացել է Էռնեստ & Յանգ Բալթիկ ՍՊԸ Աուդիտ բիզնես ծառայության Ավագ խորհրդատու (Լատվիա, Ռիգա)։ 2001-2006թթ աշխատել է որպես Վաճառքների մենեջեր Պոլապ ՍՊԸ Տպագրական նյութերի, թղթի և լուսանկարների արտադրանքի մեծածախ առևտրի ընկերությունում (Լատվիա, Ռիգա)։ 2003-2005թթ սովորել է ՌԻՍԵԲԱ Համալսարանը (Լատվիա, Ռիգա):

Խորհրդի անդամ

Ռեյնիս Վայվարս

Ռեյնիս Ալդիս Վայվարս (ծնվ․30.06.1984թ) զբաղեցնում է «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնը սկսած 2016 թվականից: 2014թ․-ից առ այսօր հանդիսանում է Ջի-Սի-Էս Նոմո, լվ (Լատվիա, Ռիգա) համահիմնադիր, խորհրդի անդամ։ 2005-2010թթ զբաղեցրել է Էռնեստ & Յանգ Բալթիկ ՍՊԸ Ապահովագրություն, Բիզնես ծառայությունների (Լատվիա, Ռիգա) կառավարչի պաշտոնը։ 2010-2012թթ եղել է ՍԻԱՍիթիլայֆ ՍՊԸ կազմակերպության (Լատվիա, Ռիգա) hամահիմնադիր/ Խորհրդի անդամ: 2011 առ այսօր Ֆրեշ Մեդիա ՍՊԸ ընկերության (Լատվիա, Ռիգա) hամահիմնադիրն է։ 2012-2013թթ Չերի մեդիա ՍՊԸ ընկերության(Լատվիա, Ռիգա) խորհրդի անդամ է հանդիսացել։ 2014թ․-ից առ այսօր Ջի-Սի-Էս Նոմո, լվ ընկերության (Լատվիա, Ռիգա) համահիմնադիր և խորհրդի անդամ է հանդիսանում։ 2002-2005թթ սովորել է Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցը Ռիգայում:

Խորհրդի անդամ

Ագրիս Էվերտովսկիս

Ագրիս Ջինթս Էվերտովսկիսը (ծնվ․ 08․10․1984թ.) զբաղեցնում է «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնը սկսած 2016 թվականից: 2009է․-ից առ այսօր հանդիսանում է Էքսպրես Կրեդիտ ՍԻԱ ընկերության (Լատվիա, Ռիգա) hամահիմնադիր և խորհրդի անդամ։ 2008-2009թթ ԷսԷմԷսԲազ.լվ.ՍԻԱ (Լատվիա, Ռիգա) ընկերության Խորհրդի անդամ։ 2005-2006թթ հանդիսացել է Բալթիկ Քեփիթալ Մենեջմենթ ՍԻԱ (Լատվիա, Ռիգա) ընկերությունում ծրագրի ղեկավար։ 2006-2008թթ զբաղեցրել է Փրոփերթի Փուլ ՍԻԱ (Լատվիա, Ռիգա) ընկերությունում խորհրդի անդամ։ 2011-2012թթ․սովորել է Լատվիայի Համալսարանում։ 2003-2006թթ սովորել է Ռիգայի տնտեսագիտության ավագ դպրոցում:

Տնօրինության նախագահ - Գլխավոր տնօրեն

Վարդան Հովսեփյան

Վարդան Հովսեփյանը (ծնված 25 դեկտեմբերի 1975թ) զբաղեցնում է «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը սկսած 2016 թվականից: 2015թ. հուլիսի 13-ից հանդիսացել է ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ի Գործադիր տնօրեն: 2013-2015թթ. զբաղեցրել է Արմենտել ՓԲԸ ընկերության Կորպորատիվ վաճառքների և միջօպերատորական համագործակցության ծառայության ղեկավարի պաշտոնը։ 2011-2013թթ. ստանձնել է Ֆասթ Կրեդիտ Կապիտալ ՈՒՎԿ ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը: 2011թ տեղափոխվել է Արարատբանկ ԲԲԸ և զբաղեցրել Ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնը: 2008-2010թթ զբաղեցրել է Ֆինանսական վերահսկողության վարչության վարկային կազմակերպությունների և գրավատների վերահսկողության բաժնի պետի պաշտոնը : 2005 թ․-ից առ այսօր նա դասավանդում է Ֆինանսաբանկային Կենտրոն հիմնադրամում: 2003-2008թթ աշխատել է Կենտրոնական բանկի Բանկային վերահսկողության վարչությունում որպես մասնագետ, այնուհետև վերահսկող, ավագ վերահսկող, 1998-2003թթ․ անցել է աշխատանքի Յունիֆարմ ՍՊԸ-ում որպես ծրագրավորող-օպերատոր: 1992-1997թթ սովորել է Երևանի Ժողովրդական Տնտեսության Ինստիտուտը:

Տնօրինության անդամ - Գործառնական տնօրեն

Արթուր Քոչարյան

Արթուր Քոչարյանը (ծնված 22 օգոստոսի 1987թ․) զբաղեցնում է «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Գործառնական տնօրենի պաշտոնը սկսած 2017 թվականի օգոստոս ամսից, մինչ այդ՝ սկսած 2017 թվականի փետրվարի 27-ից հանդիսացել է Մասնաճյուղերի կառավարման և զարգացման վարչության ղեկավարը։ 2013-2015թթ. զբաղեցրել է «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի Կորպորատիվ հաճախորդների ներգրավման բաժնի պետի պաշտոնը, 2015թ․հունվար ամսից նշանակվել է Կորպորատիվ վաճառքի վարչության պետ: 2010-2012թթ․ աշխատել է «Կասկադ Ինշուրանս» ԱՓԲԸ-ում որպես անդերռայթեր, ավագ անդերռայթեր, այնուհետև ստանձնել է Մանրածախ վաճառքների ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը, ինչից հետո երկու ընկերությունների միավորման արդյունքում 2012-2013թթ. հանդիսացել  է «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի Ռեգիոնալ վաճառքների ստորաբաժանման ղեկավարը։ 2009-2010թթ․ աշխատել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում որպես վարկային մասնագետ։ 2010 թվականին ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը։

Տնօրինության անդամ - Ֆինանսական տնօրեն

Քրիստինե Սելիմյան

Քրիստինե Սելիմյանը (ծնված 15 հունվարի 1980թ․) զբաղեցնում է «Վարկս Էյ Էմ» ՈւՎԿ ՓԲԸ Ֆինանսական տնօրենի պաշտոնը սկսած 2017 թվականի օգոստոս ամսից, 2016թ․ նոյեմբերի 8-ից զբաղեցրել է Գլխավոր հաշվապահի պաշտոնը։ 2015-2016թթ․ աշխատել է «Կոնվերսբանկ» ՓԲԸ որպես Հաշվարկային կենտրոնի ղեկավար։ 2009-2015թթ․ աշխատել է «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ որպես գլխավոր հաշվապահ: 2006-2009թթ․ նույն ընկերությունում զբաղեցրել է գլխավոր հաշվապահի տեղակալի պաշտոնը։ 2005-2006թթ․ աշխատել է «Վաշինգթոն Քապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ որպես գլխավար հաշվապահ։ 2003-2004թթ․ աշխատել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Հաշվետվությունների պատրասրաստման բաժնում որպես մասնագետ։ 2002-2003թթ․ աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկի «Բանկային համակարգի մեթոդաբանության և վերլուծության» վարչությունում որպես բանկային մեթոդաբան։ Սովորում է Էյ-Սի-Սի-Էյ (Երդվյալ որակավորված հաշվապահների) միջազգային ասոցիացիայում։ 2001 թվականին ավարտել է Երևանի Պետական Համալսարանը։