Մուտք գործել իմ անձնական էջ

Հաճախ տրվող հարցեր

Ո՞վ կարող է դիմել

  • Ո՞վ կարող է դիմել Varks.am վարկի համար

    Մենք ուրախ կլինենք Ձեզ տեսնել որպես Մեր հաճախորդ։ Դուք կարող եք վարկ ստանալ Varks.am-ից, եթե հանդիսանում եք ՀՀ քաղաքացի և 21-75 տարեկան եք։

    Այո, մենք վարկեր ենք տրամադրում մինչև 75 տարեկան անձանց։ Այսպիսով, մի՛ մոռացեք պատմել Մեր մասին Ձեր տատիկ պապիկին։

  • Ի՞նչ է անհրաժեշտ վարկային հայտի համար

    Մենք չենք պահանջում եկամուտները հաստատող փաստաթղթեր, որևէ երաշխավոր կամ գրավ։

    Վարկի դիմումի համար Դուք միայն պետք է ներկայացնեք Ձեր ՀՀ անձնագիրը և սոց․ քարտը կամ ID քարտը՝ ինքնությունը ստուգելու նպատակով։

    Վարկային հայտը լրացրեք օնլայն կամ մեր մասնաճյուղերից որևէ մեկում։ Նոր հաճախորդների համար օնլայն դիմումը լրացնելուց հետո, Մենք կխնդրենք այցելել մասնաճյուղ տվյալների վերջնական ուսումնասիրման և վարկի հաստատման համար։

  • Կարո՞ղ եմ արդյոք դիմել վարկի համար, եթե չունեմ կանոնավոր եկամուտ

    Այո՛, կարող եք:

    Մեր վարկերը նախատեսված են կարճաժամկետ դրամական միջոցների պակասը լրացնելու համար։ Այնպես որ, նույնիսկ, եթե Դուք չունեք կանոնավոր եկամուտ, մենք կարող ենք վարկ տրամադրել, հույս ունենալով, որ Դուք ժամանակին կկատարեք վարկի մարումը կամ վարկի ժամկետի հետաձգման վճարները։ Որքան պարտաճանաչ կատարեք վճարումները, այնքան ավելի լավ առաջարկ մենք կկարողանանք ներկայացնել Ձեզ ապագայում:

     

  • Արդյո՞ք անհրաժեշտ է երաշխավոր ունենալ վարկը հետաձգելու համար

    Ո՛չ, Մենք չենք պահանջում երաշխավոր կամ որևէ գրավ։ Մենք Ձեզ վստահու՛մ ենք։ Ժամանակին իրականացվող վճարումները և մարումները հնարավորություն կտան Մեզ ավելի լավ առաջարկ ներկայացնելու ապագայում:

Ինչու՞ Varks.am

  • Ինչո՞վ է Varks.am-ը առանձնանում

    Ուրախ ենք, որ հարցնում եք

    Varks.am-ը առաջարկում է լավագույն պայմանները։ Առաջին վարկը մինչև 150․000 ՀՀ դրամ 0%-ով, իսկ կրկնվող վարկերը ունեն լավագույն միջնորդավճարները։

    Բացի այդ Varks.am-ը հնարավորություն է տալիս ստանալու վարկը կանխիկ առանց սպասելու։ Այցելեք մեր մասնաճյուղերից յուրաքանչյուրը և ստացեք վարկը 10 րոպեի ընթացքում։ Այն շատ պարզ է։

    Մենք չենք պահանջում եկամուտները հաստատող փաստաթղթեր, երաշխավորներ կամ գրավ։ Լրացրեք դիմում և մենք Ձեզ անմիջապես կպատասխանենք։

    Կրկնվող հաճախորդներին մենք առաջարկում ենք ընտրության հնարավորություն ստանալու վարկը  բանկային փոխանցման միջոցով կամ մեր մասնաճյուղերից յուրաքանչյուրում։

    Օգտվեք Varks.am-ի ծառայությունից անվճար և ունեցեք երկարաժամկետ գործընկեր։ Մի՛ մոռացեք պատմել Ձեր ընկերներին մեր մասին։

    Ձեր Varks.am աջակցող թիմ։

     

Վարկի դիմում

  • Ինչպե՞ս դիմել

    Դուք կարող եք հեշտությամբ դիմել Ձեր վարկի համար առցանաց www.varks.am էջում, զանգարելով +(374 12) 700 000 կամ  այցելեով մեր մասնաճյուղերից որևէ մեկը։ Գտեք Ձեզ մոտակա մասնաճյուղերը այստեղ

  • Որքա՞ն գումար կարող եմ ստանալ

    Առաջին անգամ Դուք կարող եք դիմել մինչև 150․000 ՀՀ դրամի համար, սակայն յուրաքանչյուր հաճախորդի համար վարկի սահմանաչափը կորոշվի անհատապես։

    Որքան Ձեր վճարումների վարքագիծը լավը լինի, այնքան լավ պայմաններ կկարողանանք առաջարկել Ձեզ։ Բարեխիղճ հաճախորդներին մենք տրամադրում ենք մինչև 300․000 ՀՀ դրամ։

  • Որքա՞ն է վարկի մարման ժամկետը

    Մենք առաջարկում ենք վարկեր 30 օր մարման ժամկետով։ Հաշվի առեք նաև, որ Դուք կարող եք հետաձգել վարկի մարման ժամկետը լրացուցիչ 7, 14 և 30 օրով՝ վճարելով հետաձգման տոկոսները։

  • Կարո՞ղ եմ ստանալ վարկը բանկային փոխանցման միջոցով

    Հրաշալի հարց։

    Մեր քաղաքականությունը պահանջում է, որ յուրաքանչյուր նոր հաճախորդ նախապես պետք է այցելի մեր մասնաճյուղերից որևէ մեկը վարկային գծի պայմանագիրը ստորագրելու և գումարը ստանալու համար։

    Հետագա վարկերի համար Դուք հնարավորություն կունենաք ընտրել, թե ինչպես եք ցանկանում ստանալ վարկը՝ կանխիկով կամ բանկային փոխանցումով։

    Այսպիսով, առաջին վարկից հետո կարող եք դիմել առցանց։ Անհրաժեշտություն չկա այցելել մասնաճյուղ, եթե  չեք ցանկանում։

  • Որքա՞ն  արագ կարող եմ ստանալ իմ վարկը

    Մենք արագ ենք։ Վարկային դիմումի հայտը ստանալիս մենք կպատասխանենք հնարավորինս շուտ։ Դուք կկարողանաք ստանալ կանխիկը երբ այցելեք մեր մասնաճյուղերից որևէ մեկը։

    Հետագա վարկերի համար Դուք նույնպես կարող եք ընտրել բանկային փոխանցման տարբերակը։ Մենք վստահ ենք, որ դրամը կհասնի Ձեզ առանց ժամանակի կորստի։   

  • Ես արդեն ունեմ վարկ Varks.am-ում, կարող եմ արդյո՞ք մեկ այլ վարկի համար դիմել

    Ի հարկե, մենք հնարավորություն ենք տալիս վերցնել մի քանի վարկեր միաժամանակ հաշվի առնելով Ձեր ընդհանուր վարկային գծի առավելագույն սահմանաչափը։

  • Ի՞նչ պետք է անեմ իմ վարկային հայտի նախնական ընդունումից հետո

    Շնորհավորում ենք․ Մեզ անհրաժեշտ է միայն իրականացնել վերջնական ուսումնասիրություն։

    Varks.am կայքում նախնական հաստատումից հետո, բոլոր նոր հաճախորդները պետք է այցելեն մեր մանսաճյուղերից որևէ մեկը վերջնական ուսումնասիրության և գումարը կանխիկ ստանալու համար։

    Չմոռանաք Ձեր հետ բերել անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ կամ ID քարտ։

  • Կարո՞ղ եմ դիմել վարկի համար հանգստյան օրերին

    Իհարկե՛ մենք միշտ պատրաստ ենք սպասարկել Ձեզ։ Մենք աշխատում ենք նաև շաբաթ և կիրակի օրերին 09։00-ից մինչև 20։00-ն։

    Դիմեք շաբաթվա ցանկացած օր և ստացեք վարկը նույն օրը։ Եթե Դուք մեր կայքում կվերջացնենք դիմումի լրացումը երեկոյան, ապա առավոտյան  առաջնահերթ մենք կպատասխանենք Ձեզ։

     

  • Ինչու՞ է իմ դիմումը մերժվել

    Առկա են դեպքեր, երբ Ձեր վարկային դիմումը մերժվում է հետևյալ հիմնական պատճառներով՝

    բացասական վարկային պատմություն (օրինակ՝ հայտը ներկայացանելու պահին առկա են ժամկետանց պարտավորություններ)

    Ձեր կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում

    Ձեր անբավարար վարկունակության մակարդակից ելնելով

    Դուք գործունակ չեք, գտնվում եք ալկոհոլի, թմրանյութի և/կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ

     

    Դուք միշտ կարող եք լրացուցիչ դիմել վարկի համար 60 օր հետո և մենք հույս ունենք, որ կկարողանանք Ձեզ գումար տրամադրել։

    Եթե կարծում եք, որ տեղի է ունեցել թյուրիմացություն վարկի մերժման հետ, ապա տեղեկացրեք մեզ և մենք լրացուցիչ կուսումնասիրենք։

Ո՞րքան արժե։

  • Որքա՞ն %-ով է տրամադրվում առաջին վարկը

    Մենք գիտենք, որ Դուք կշահեք դառնալով մեր ընկերը։ Առաջին վարկը Vark.am-ից Դուք կստանաք 0%-ով և առանց միջնորդավճարի։ Ստացեք մինչև 150.000 ՀՀ դրամ 30 օրով և վերջնաժամկետին վճարեք այնքան գումար, որքան ստացել եք մեր կազմակերպությունից։ Ոչ մի լրացուցիչ գումար։

  • Լավ, առաջին վարկը առանց % է։ Իսկ որքա՞ն տոկոսով են տրամադրվում հետագա վարկերը

    Կարծում ենք, որ Դուք կզարմանաք։ Varks.am-ը առաջարկում է շուկայում լավագույն պայմանները արագ վարկերի համար՝ առանց եկամուտների ուսումնասիրության, երաշխավորողի և գրավի։ Տոկոսադրույքը և միջնորդավճարը կախված կլինի Ձեր պահանջված գումարից և ժամկետից։ Դուք կարող եք հաշվել արժեքը www.varks.am էջում։

    Կարող են լինել լրացուցիչ վճարներ՝ կախված Ձեր ընտրված վարկի գումարի ստացման եղանակից։ Մի՛ մտահոգվեք։ Մեր պրոֆեսիոնալ մասնագետները կբացատրեն բոլոր տարբերակները և դրանց վերաբերվող վճարները։

Վարկի մարումները և հետաձգումները

  • Ինչպե՞ս պետք է վճարեմ Varks.am-ի վարկը

    Վարկի վճարումները հեշտ են՝

    1. Կատարեք վճարումը մեր մասնաճյուղերից որևէ մեկում։ Գտեք Ձեզ մոտակա մասնաճյուղ՝  այստեղ։
    2. Կատարեք վճարումը անկանխիկ վճարման միջոցով

      Խնդրում ենք վարկի վճարման նպատակ դաշտում ներառել վարկային պայմանագրի համարը և վճարման նպատակը։

      Վարկի վճարման ժամկետի հետաձգման պարագայում խնդրում ենք նպատակ դաշտում նույնպես ներառել “Հատաձգել” բառը և Ձեզ անհրաժեշտ հետաձգման ժամկետը՝ 7, 14 կամ 30 օր։

      Խնդրում ենք հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ անկանխիկ փոխանցումը կարող է կատարվել 1-2 բանկային օրվա ընթացքում։

      Վճարման վավերապայմաններն են

    Ստացող։ Վարկս Էյ Էմ ՈւՎԿ ՓԲԸ

    Բանկ՝ ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ

    • Հ/Հ՝ 220559690015000 ՀՀ դրամ

    Բանկ՝ ՀԱՅԷԿՈՆՈՄ ԲԱՆԿ ՓԲԸ

    • Հ/Հ՝ 163007880079 ՀՀ դրամ

      Հիշեքցնում ենք, որ մենք միշտ պատրաստ ենք օգնել․ վարկի վճարման ժամանակավոր խնդիրների պարագայում խնդրում ենք տեղեկացնել և մենք Ձեզ համար կգտնենք լավագույն լուծումը։

       

  • Ինչպե՞ս կարող եմ հետաձգել վարկի մարման օրը

    Դա շատ հեշտ է։ Ձեզ անհրաժեշտ է միայն կատարել հետաձգման վճարը մինչև վարկի մարման օրը։

    Դուք կարող եք հետաձգել Ձեր վարկը լրացուցիչ 7, 14 կամ 30 օրով։ Դուք կարող եք տեսնել հետաձգման վճարի չափը Ձեր վարկային պայմանագրում կամ Ձեր անձնական էջում։

    Ստացող։ Վարկս Էյ Էմ ՈւՎԿ ՓԲԸ

    • "Հայբիզնեսբանկ" ՓԲԸ  -  11500-586907469

    Խնդրում ենք վարկի վճարման նպատակում ներառել վարկային պայմանագրի համարը կամ Ձեր անձը հաստատող փաստաթղթի համարը։ Խնդրում ենք ներառել նաև“Հետաձգել” բառը և Ձեզ անհրաժեշտ հետաձգման ժամկետը։

  • Ի՞նչ կլինի, եթե չվճարեմ վարկը ժամանակին

    Եթե վարկի վճարման հետ ունենք խնդիր, խնդրում ենք անհապաղ տեղեկացնել մեզ և մենք Ձեզ համար կփնտրենք լավագույն լուծումը։

    Վարկի վճարի ուշացման պարագայում Մենք հարկադրված կլինենք հաշվարկել 1% տույժ յուրաքանչյուր ուշացման օրվա համար։ Հիշեք, որ մենք միշտ տալիս ենք հնարավորություն վարկի մարման ժամկետի հետաձգման։ Մանրամասն տեղեկատվությունը կգտեք այստեղ։

    Լուծում միշտ առկա է- մեզ անհրաժեշտ է միայն Ձեր համագործակցությունը։ Ցավոք, եթե չհամագործակցեք մեզ հետ, մենք հարկադրված կլինենք դիմել  իրավական քայլերի ներառյալ դատական գործընթացի։

  • Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ վճարման ենթակա գումարի վերաբերյալ

    Վճարման ենթակա գումարի, ինչպես նաև հետաձգման վճարի վերաբերյալ մենք կտեղեկացնենք Ձեզ յուրաքանչյուր վարկի հաստատումից հետո։

    Դուք կարող եք գտնել տեղեկատվություն մեր կայքի՝ Ձեր անձնական էջում կամ կարող եք կապ հաստատել մեր զանգերի կենտրոնի աշխատակիցների հետ և նրանք կտրամադրեն Ձեզ այդ ինֆորմացիան։

  • Արդյո՞ք կունենամ առավելություն, եթե վարկը վճարեմ մինչև մարման օրը

    Այո՛ մենք գնահատում ենք պարտաճանաչ հաճախորդներին և հետագայում Ձեզ կտրամադրենք լավագույն պայմանները։

Հաճախորդի հաշիվը և տվյալները

Վարկային գծի սահմանաչափի փոփոխություն

  • Ո՞ր դեպքում է փոփոխվում իմ վարկային գծի սահմանաչափը

    Վարկառուի դիմումի հիման վրա կամ Վարկատուի նախաձեռնությամբ, Վարկային գծի սահմանաչափը կարող է ավելանալ Հնարավոր վարկային գծի սահմանաչափի սահմաններում։ Վարկատուի կողմից Վարկառուի (վարկունակության) վճարունակության գնահատման միջոցով և համաձայն Վարկատուի ներքին իրավական ակտերի: Վարկատուն կարող է չավելացնել Վարկային գծի սահմանաչափը կամ կարող է պակասեցնել այն, ինչպես նաև զրոյացնել, եթե Վարկատուի կարծիքով Վարկառուի վճարունակությունը փոխվել է: Վարկային գծի սահմանաչափի փոփոխությունը կատարվում է Վարկատուի կողմից միակողմանիորեն և չի կարող ազդել Հատկացված վարկի կամ դրա մարման պայմանների վրա: