Մուտք գործել իմ անձնական էջ

Աշխատանք

Թափուր աշխատատեղ 1

Հաճախորդների սպասարկման մասնագետ` Երևանում, Գյումրիում, Ստեփանակերտում, Կապանում, Գորիսում, Վարդենիսում, Արտաշատում, Մարտունիում և Մասիսում։


Աշխատանքի նկարագրություն՝

  1. Մասնաճյուղերում հաճախորդների սպասարկում
  2. Ընկերության կողմից մատուցված ծառայությունների նկարագրություն
  3. Հաճախորդներին տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում
  4. Նոր պայամնագրերի կնքում և ծրագրային գրանցում
  5. Աշխատանքային պարտականությունների հետ կապված այլ առաջադրանքներ

 

Մասնագիտական որակավորում`

1․ Բարձրագույն կրթություն ֆինանսական ոլորտում

2․ Առնվազն 1 տարվա փորձ ֆինանսական կամ հաճախորդների սպասարկման այլ ոլորտում

3․ MS Office-ի գերազանց իմացություն

4․ Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն

5․ Վերլուծական մտածողություն

6․ Խնդիրներին արագ լուծում տալու հմտություն

7․ Գերազանց հաղորդակցման և ներկայացման հմտություն

8․ Պատասխանատվության մեծ զգացում

9․ Ճնշման տակ աշխատելու հնարավորություն

10․ ժամանակը արդյունավետ կառավարման հմտություն

 

Դիմելու ընթացակարգ՝

Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը cv@varks.am էլ․ հասցեին։ Նկարագիր դաշտում տվյալ հաստիքի անունը և քաղաքը չնշելու դեպքում Ձեր դիմումը չի դիտարկվի։ 

 

Թափուր աշխատատեղ 2

Հաճախորդների Աջակցման Բաժնի Մասնագետ` Երևանում

 

Աշխատանքի նկարագրություն՝

  1. Տրամադրել հաշվետվություն և տեղեկատվություն Ղեկավարությանը
  2. Սպասարկել և աջակցել Կոնտակտային Կենտրոն զանգահարող Հաճախորդներին 
  3. Պատրաստել և տրամադրել Ղեկավարության պահանջած հաշվետվությունները և տեղեկատվությունը
  4. Տեղեկացնել Ղեկավարությանը առկա խնդիրների մասին, առաջարկել լուծումներ
  5. Սպասարկել և աջակցել Կոնտակտային Կենտրոն զանգահարող Հաճախորդներին
  6. Սպասարկել մուտքային զանգերը - աջակցել Հաճախորդներին, պատասխանել նրանց հարցերին, տրամադրել համապատասխան տեղեկատվություն
  7. Արձագանքել առցանց չաթին
  8. Ամրագրել Հաճախորդների խնդիրները առաջին իսկ կոնտակտից հետո, փոխանցել առաջադրված և չլուծված հարցերը, ինչպես նաև բողոքները, համապատասխան բաժիններ
  9. Տրամադրել տեղեկատվություն կազմակերպության ծառայությունների և պայմանների մասին
  10. Աջակցել Հաճախորդներին առցանց վարկի համար դիմելու ընթացքում
  11. Կատարել առօրյա հրավեր-զանգեր համապատասխան Հաճախորդներին
  12. Կատարել անհրաժեշտ հարցումներ
  13. Բացահայտել Հաճախորդների կարիքները
  14. Փոխանցել հեռախոսազանգերը համապատասխան բաժիններին

 

Մասնագիտական որակավորում` 

  1. Պահանջվող որակավորումներ
  2. Բարձրագույն կրթություն
  3. Հայերեն լեզվի գերազանց իմացություն
  4. Ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն
  5. Համակրգչային հմտություններ
  6. Բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  7. Լսելու հմտություն
  8. Թիմային ներգրավվածություն
  9. Վաճառքների տիրապետելու հմտություն

 

Դիմելու ընթացակարգ՝

Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը cv@varks.am էլ․ հասցեին։ Նկարագիր դաշտում տվյալ հաստիքի անունը չնշելու դեպքում Ձեր դիմումը չի դիտարկվի։ 

 

Թափուր աշխատատեղ 3

Տվյալների վերլուծաբան

Աշխատանքի նկարագրություն՝

  1. Մշակել և ներդնել տվյալների բազաներ, տվյալների հավաքագրման համակարգեր, ինչպես նաև վիճակագրական արդյունավետության և որակի օպտիմալացման այլ ռազմավարություններ
  2. Ստեղծել տվյալների գրաֆիկներ և վիզուալիզացիաներ
  3. Հավաքել և փաստաթղթավորել մանրամասն բիզնես պրոցեսների պահանջներ՝ օգտագործելով համապատասխան գործիքներ և մեթոդներ
  4. Տվյալների բազայում բացահայտել և վերլուծել տվյալների շեղման միտումները
  5. Մեկնաբանել տվյալները, վերլուծել արդյունքները վիճակագրական տեխնիկայի միջոցով
  6. Պատրաստել և տրամադրել հաշվետվություններ ներքին և արտաքին օգտագործողների համար՝ օգտագործելով բիզնեսի վերլուծության հաշվետվական գործիքները
  7. Հաշվետվական գործիքներն օգտագործելով վերլուծել տվյալների մեծ հավաքածուները, ճիշտ եզրակացություններ կատարել և ներկայացնել դրանք ղեկավարությանը։
  8. Գտնել և սահմանել պրոցեսների արդյունավետության բարելավմանն ուղղված նոր մեթոդներ
  9. Բացահայտել պրոցեսների ավտոմատացման նոր մեթոդներ
  10. Գեներացնել և վերահսկել արդյունավետության ցուցանիշները
  11. Կարգավորել և նպաստել ավտոմատացված տվյալների մշակման գործընթացներին
  12. Նախագծել և իրականացնել հետազոտություններ, վերլուծել հետազոտության տվյալները

 

Մասնագիտական որակավորում` 

  1. Բարձրագույն կրթություն մաթեմատիկայի, տնտեսագիտության, ինֆորմատիկայի, տեղեկատվության կառավարման կամ վիճակագրության ոլորտում
  2. Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ` որպես տվյալների վերլուծաբան կամ բիզնես վերլուծաբան
  3. Տվյալների վերլուծության գործիքների իմացություն, ծանոթություն այլ հարակից տվյալների բազաներին (օրինակ, MS Access, Power BI)  
  4. Տվյալների մոդելավորման, տվյալների մաքրման և տվյալների հարստացման մեթոդների իմացություն
  5. Ընթացակարգերը և աշխատանքային պրոցեսնորը մշակելու և փաստաթղթավորելու հմտություն
  6. Գերազանց թվաբանական և ուժեղ վերլուծական հմտություններ՝ հավաքելու, կազմակերպելու, վերլուծելու և զգալի քանակությամբ ճշգրիտ տեղեկատվություն տարածելու ունակությամբ
  7. Տվյալների որակի վերահսկման, վավերացման և կապի իրականացման հմտություն
  8. Տվյալների պաշտպանության խնդիրների մասին իրազեկվածություն։
  9. Հստակ գրաֆիկական պրեզենտացիաների ներկայացնելու հմտություն
  10. Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների վարժ տիրապետում
  11. Լարված պայմաններում աշխատելու կարողություն
  12. Նախաձեռնողականություն թիմային աշխատանքներում։

 

Դիմելու ընթացակարգ՝

Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը cv@varks.am էլ․ հասցեին։ Նկարագիր դաշտում տվյալ հաստիքի անունը չնշելու դեպքում Ձեր դիմումը չի դիտարկվի։ 

 

Թափուր աշխատատեղ 4

Պարտքերի հավաքագրման վարչության ղեկավար

Աշխատանքի նկարագրություն՝

  • Վերահսկել եւ ուղղորդել պարտքերի հավաքագրման բաժնի աշխատանքը, բարելավել պրեցեսները եւ մշակել համապարփակ ընթացակարգեր `ուղղված աշխատողների ամենօրյա աշխատանքին.
  • Համագործակցել այլ կառուցվածքային ստորաբաժանումների և գործընկերների խմբերի կոորդինատորներ հետ ` պարտքերի հավաքագրման արդյունավետություն ապահովելու համար:
  • Ղեկավարել վարչության աշխատակիցներին, ապահովել աշխատակազմի պարբերաբար գնահատման և զարգացման գործընթաց:
  • Վերահսկել և պատասխանատվություն կրել ՀՀ օրենսդրությանը և ՀՀ կենտրոնական բանկի իրավական ակտերին համապատասխանության համար։  
  • Ապահովել վարչությունում արդյունավետ աշխատանք՝ ըստ առաջնահերթության դասակարգելով և բաժանելով աշխատանքը ստորաբաժանման աշխատակիցների միջև։
  • Կազմել վարկային պորտֆոլիո եւ պարտքերի հավաքագրման գործընթացի շարունակական վերլուծություն կատարել, արդյունքների հիման վրա կատարելագործման լուծումներ առաջարկել։
  • Կատարել ռիսկի գնահատում, պատրաստել հաշվետվություններ բիզնես կարիքների եւ հիման վրա, իրականացնել համակարգային վերլուծություններ եւ արդյունքների հիման վրա ներկայացնել առաջարկություններ:


Մասնագիտական որակավորում` 

  1. Բարձրագույն կրթություն բիզնես կառավարման կամ ֆինանսների ոլորտում
  2.  Ֆինանսական հաստատություններում համապատասխան ոլորտի ղեկավար պաշտոնում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
  3. Նախագծերի կառավարման հմտություններ
  4. Մեծ քանակությամբ աշխատակիցների ղեկավարելու հմտություն
  5. Ուժեղ միջանձնային եւ ժամանակի կառավարման հմտություններ
  6. Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց տիրապետում
  7. MS Office փաթեթի գերազանց իմացություն
  8. Սթրեսակայունություն և ինքնակառավարման հմտություններ։

 

Դիմելու ընթացակարգ՝

Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը cv@varks.am էլ․ հասցեին։ Նկարագիր դաշտում տվյալ հաստիքի անունը չնշելու դեպքում Ձեր դիմումը չի դիտարկվի։